Տեսնում ենք այն կրթական համակարգի հետեւանքներ...

Պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարը խոսեց կրթության բովանդակության և բարեփոխումների մասին:

«Այսօր կրթական բարեփոխումների շատ մեծ ծավալ ուղղված է կրթության բովանդակության փոփոխությանը: Այն շատ բարդ փոփոխություն է և դա մեկ օրում չի կարող լինել: Սակայն այն մի փոփոխություն է առանց որի մեր բոլոր մնացած ջանքերը չեն հասնի տեղ»,-նշել է նա:

Նախարարը իր խոսքում նշեց, որ բոլոր այն մարդիկ ովքեր ներառված են կրթության գործում, նրանք սովորեցնելու բան ունեն: Շեշտեց, որ խոսքը նաև բուհական դասախոսներին է վերաբերում:

«Իմ խորին համոզմամբ բուհական դասախոսների մի մասը կարիք ունի լուրջ կարողությունների զարգացման, մյուս մասն էլ այլ աշխատանքով զբաղվելու: Ունենք նաև շատ լավ դասախոսներ, բայց համակարգային խնդիրները  պետք է առաջին հերթին ձևակերպեն, որպեսզի հետգայում դրանց լուծումների ճանապարհով գնանք»,-ասում է նա:

Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ նաև Ակադեմիական քաղաքին:

«Ակադեմիական քաղաքը միայն միջավայր ու ենթակառուցվածք չէ, այն նաև այնպիսի մարդկային կարողությունների համախմբում է, որի միջոցով այդ մրցունակությունը ապահովելու ենք»:

«Ավելի կրթված հասարակությունները ունեն ավելի լավ կառավարություններ» նախարարն իր այս խոսքին ի հավելում բացատրեց, որ կրթված հասարակությունը կարողանում է ավելի գիակցված որոշումներ կայացնել:

«Օրինակ ընտրությունների ժամանակ նրանք կարողանում են ավելի գիտակցված որոշումներ կայացնել: Նրանք մարդիկ են  ովքեր նաև հանրային հսկողության մեխանիզմների հանդեպ ունեն առավել մեծ զգայունություն: Նրանք մարդիկ են նաև, ովքեր  ունեն ավելի բարձր արտադրողականություն: Ավելի կրթված հասարակության միջոցով հնարավորություն է ստեղծվում տնտեսական զարգացման ուղուն»,-ասաց նա: