Տեսչական մարմինը ուսումնասիրում է Արծվանիկի պ...

Համացանցում տարածված Արծվանիկի պոչամբարի պարզվածքի վերաբերյալ ահազանգի հետքերով ս.թ. օգոստոսի 24-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարից հեռացվող հոսքաջրերի թունելախորշի սկզբնամասում։

Կատարվել են հոսքաջրերի նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտություն իրականացնելու նպատակով:

Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: