Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են կառավարությանը հարակից՝ Տիգրան Մեծի պողոտան. Նրանք պահանջում են վարչապետը հանդիպի իրենց և պատասխան տա իրենց հարցերին: Ոստիկանները սկսեցին հրելով ակցիայի մասնակիցներին դուրս բերել փողոցից, հրմշտոց սկսվեց: «Գնա տղիս բեր, նոր խոսա հետս»,-բղավում էր մի տղամարդ:



