Տեսանյութ. Վարդենիսում ադրբեջանցիները ջրամբար...
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը գրել է.
Մեկնեցի սահման՝ սեփական աչքով տեսնելու, թե ինչ է այնտեղ կատարվում: Այցելեցի Վարդենիսի շրջանի Վերին Շորժա գյուղ: Եվ անձամբ համոզվեցի, որ ադրբեջանցի զինվորները գյուղից յոթ կիլոմետր հեռավորության վրա են:
Ես Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ուղիղ վտանգ եմ տեսնում: Մինչ հայ քաղաքական գործիչները պատրաստվում են ընտրություններին և վերախմբավորում են ուժերը ընտրապայքարի մեջ մտնելու համար, Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հրաման է տալիս խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Ադրբեջանցի զինվորները տասնյակ անգամ ավելի շատ են, քան հայ զինվորները: Ադրբեջանական բանակը ամրացնում է իր դիրքերը: Արզական գյուղում նրանք գրավել են տեղի ջրամբարը և մարդկանց զրկել ջրի աղբյուրի հասանելիությունից:
Երկրում կատարյալ խառնաշփոթ է: Ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա կառավարությունը ի վիճակի չեն պահպանել երկիրը, նրա տարածքային ամբողջականությունը և մեր ժողովրդի կյանքը:
Ես իմ հետևություններն արել եմ: Հուսով եմ ՝ դուք նույնպես: