Բացառիկ կադրեր. երեւում է, թե ինչպես է քաղաքացին դուրս գալիս մեքենայից և նռնակ նետում ադրբեջանցիների վրա։ Նրան ռուս խաղաղապահները ձերբակալել են:
Արցախում տարածված լուրերի համաձայն, նոյեմբերի 8-ին Շուշիի տակ սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։
Թշնամին անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհը մի քանի ժամ փակվել է: Այս պահին երթեւեկությունը վերականգնվել է:
Արցախի ՆԳՆ-ն խոստացել է, որ միջադեպի մանրամասները կհայտնի ոստիկանությունը:



