Սոցապնախարար Նարեկ Մանուկյանը չգիտի թե ինչու Արցախից տարհանվածներին տրամադրվող 40 հազարաական դրամները սեպտեմբերից չեն բաժանվում, ավելին՝ իրար հակասող պատասխաններով մեկ հերքում է լրագրողի հայտնած տեղեկատվությունը, մեկ էլ մեղադրում Արցախի կառավարությանը՝ նշելով, որ ամեն դեպքում ՀՀ կառավարությունից այդ միջոցները փոխանցվել են Արցախին, իսկ թե ինչու ինչ պատճառով են զրկվել արցախցիներն այդ համեստ վճարներից, պատասխան չունի։
Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը չկարողացավ պատասխանել նաև այն հարցին, թե քանի տարհանված արցախցի է դարձել բնակարանատեր՝ ՀՀ կառավարության հատուցած սերտեֆիկատներով, մի քանի անգամ քաշաթաղցիներին վերաբերող հարցադրումներին պատասխանել չկարողանալուց հետո նախարարն իբր փորձեց իրավիճակը շտկել, բարձրաձյան անեծքներով իրեն մոտեցող ու գոռացող տարեց կնոջը փորձեց իբր հանգստացնել, ու նրան թևանցուկ ճողոպրեց լրագրողների հարցերից, և երբ լրագրողներn սկսեցին կառավարության շենքի շուրջ հետապնդել նրան տեսախցիկներով՝ պատսխանների համար, նա շտապ կանչեց իր ծառայողական մեքենան ճողոպրեց ընդամենը 300 մ հեռու գտնվող կառավարական 3-րդ մասնաշենք։



