
«Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման ծրագիրը թանկ է ինձ համար»,- այսօր, Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի եւ կայքի շնորհանդեսի արարողության ժամանակ, ողջույնի խոսքում ասաց բարերար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ գաղափարը երկար քննարկել է հատկապես որդու եւ ընտանիքի մյուս անդամների հետ։ Նա հայտարարեց, որ ինքը չի մասնակցել եւ չի միջամտել նախագծի ընտրության հարցերին։
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 26-ից ցանկացողները կարող են տեսնել արձանը։