Տեսանյութ․ Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է, շինհրապա...

Կառավարության որոշմամբ` շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում կնախատեսվեն կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շինարարության ծավալները շատ մեծ թափ են հավաքել, բայց, մյուս կողմից, անընդհատ տեսնում են, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում:

Նրա խոսքով՝ դա ԴՆԹ մակարդակի խնդիր է: