Տեսանյութ․ Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս խաղաղապահների օգնությամբ սկսել է գործել հերթական դպրոցը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Խոսքը թիվ 8 միջնակարգ դպրոցի մասին է: Ռուսաստանի ռազմական անձնակազմն օգնել է ուսումնական հաստատությունում վերանորոգում իրականացնել և ապահովել անվտանգությունը` «միաժամանակ մատակարարելով անհրաժեշտ ուսումնական նյութեր և սարքավորումներ»:

Նշվում է, որ ուսուցիչները հարմարեցնում են ծրագիրը, որպեսզի դպրոցականները արագ հասնեն արդյունքի:

Ռուս խաղաղապահները նաև օգնում են վերակառուցել քաղաքացիական ենթակառուցվածքները Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:

Ընդգծվում է, որ ընդհանուր առմամբ, ռազմական ինժեներները Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ, ստուգել  ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտներ, ինչպես նաև հայտնաբերել  և վնասազերծել 1077 պայթուցիկ օբյեկտ: