Տեսանյութ. Պետության ղեկավարի լուսանկարն ինձ...

Լինում են դեպքեր, երբ աշխատանքի ժամանակ նայում եմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ ու անաչառ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն՝ անդրադառնալով իր աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարի առկայությանը:

Անդրեասյանի խոսքով՝ պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, ինչպես դրոշն ու գերբը, ամենևին կարևոր չէ, որ դա օրենքով ամրագրված չէ: