Տեսանյութ. Փաշինյանը հանձնարարեց «կտրուկ ու հ...

Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանի շենքում:  Խորհրդակցությանը մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանության) հատկանիշներով։ Այս մասին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց դատախազ Էդուարդ Հարությունյանը։

«Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում։ Ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ  և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, այսինքն՝ անկախ տպավորությունից չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա ՀՀ-ում։ Պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»,– ասաց Նիկոլ Փաշինյանը