Տեսանյութ. Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը...

Այստեղ եմ եկել տասնյակ հազարավոր քաղաքացիների խնդրանքը, բողոքը, հորդորը փոխանցելու, որոնք ինքնաբուխ եկել էին ԱԺ դիմաց: Այս մասին Ազգային ժողովում հայտարարության ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Պետականության կործանման վտանգի առաջ ենք, երեկ Արցախում ևս ինքնաբուխ հավաք է, մարդիկ իրենց մենակ էին զգում, դավաճանված էին զգում: Երեկ տասնյակ հազարավոր մարդկանց ինքնաբուխ հավաքը փաստեց, որ ժողովրդը պոռթկման եզրին է»,-ասաց նա: