Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը դիմավորեց «դավաճան Նիկոլ» վանկարկումներով։
Տեսանյութում լսվում է՝ ինչպես են հրահանգում բռնել «դավաճան Նիկոլ» բացականչող քաղաքացուն, ինչից հետո ոստիկանները վազում են քաղաքացու հետևից։
Քիչ առաջ «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել է, որ ականտեսների խոսքով՝ քաղաքացուն ծանր վիճակում դրեցին մեքենան ու հեռացրեցին տեղանքից:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը այս միջադեպի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Եվս մեկ քաղաքացի, որը գոչել է «Նիկո՛լ, դավաճան»։ Ըստ Մեդիապորտի՝ de facto վարչապետին ուղեկցող Պետական պահպանության ծառայության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն։
Հիշեցնում եմ, որ Ն.Փաշինյանը 3 օր առաջ գրեթե բաց տեքստով հրապարակավ նման հրահանգ էր հնչեցրել»։



