3-րդ անգամ, 4-րդ անգամ, թե 7-րդ անգամ, կորոշի խմբակցությունը, ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ խոսելով խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվելու հավանականության մասին։ «Խնդիրն իմ անձի հետ է կապված, նրանք ունեն վերապահում։ Չգիտեմ՝ վերապահումը կապվա՞ծ է իմ մասնագիտական որակավորման, հետևողականության, սկզբունքայնության, մինչև վերջ փորփրելու և իրականությունը բացահայտելու հանձնառության հետ։ Միգուցե, նրանք վախենո՞ւմ են, ինչ-որ բա՞ն ունեն թաքցնելու», - ասաց Արթուր Ղազինյանը։



