Տեսանյութ. Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են ձ...

Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ես չեմ կարող կանխատեսել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանը կմիանա՞ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջնորդություն ներկայացրած Հռոմի ստատուտին։

Դիտարկմանը՝ Գերմանիան արդեն հայտարարել է այդ մասին, Սիմոնյանը նշել է. «Չգիտեմ, թող իրանք անեն, մեծ հաճույքով կհետևեմ, տեսնեմ՝ ոնց են անելու: Իմ ընկալմամբ՝ դա ավելի շատ քաղաքական, միգուցե նաև՝ պատմական գնահատական է»: