Տեսանյութ․ Մետրոն կաթվածահար է․ ցուցարարները...

Ազատագրական շարժման ներկայացուցիչները վաղ առավոտից կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։

Շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և Վազգեն Պետրոսյանը: Շարժմանը երեկվանից միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ և կազմակերպություններ:

Արդեն երկու օր անընդմեջ Շարժումը կազմակերպում է հանրահավաքներ և անհնազանդության միջոցառումներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարժման հիմնադիրներից Նաիրի Հոխիկյանը տարածել էր մեկնարկած Ազատագրական շարժման նպատակը, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»։