Բանակի բարեփոխումների գործընթացի ռազմավարությունը եւ ճանապարհային քարտեզը վերջնականապես ձեւավորված չէ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի այն հարցին, թե ՀՀ Զինված ուժերում ծրագրային բարեփոխումներն արդյոք չե՞ն թուլացնում մեր ռազմական ներուժը, եւ, թե ի՞նչ գործընթացի արդյունքում է կազմվել այդ բարեփոխումների պլանը։



