
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է, որ մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել։
«Ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է իր տված գնահատականներն այս իշխանությունների նկատմամբ փոխել, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ, առհասարակ, «Հայաստան» խմբակցությունը։ Տակտիկական մարտավարական գործողության շրջանակներում համարել են որ պատգամավորական մանդատը սպառված է և պառլամենտում հնարավոր չէ իրացնել, մենք համարում ենք որ այնուամենայնիվ դեռևս հնարավոր է ինչ-որ բան փոխել , թեկուզ նաև այն պատճառով, որ հանրությանն անընդհատ պետք է բացահայտել այս իշխանությւնների հակապետական բնույթը, գործողությունները»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Մնսրամասն՝ տեսանյութում։