Ազգային ժողովում այսօր՝ օգոստոսի 24-ին, մեկնարկել է ԱԺ հերթական նիստը, որտեղ քննարկվում է կառավարության ծրագիրը։
Այդ առնչությամբ այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիա են սկսել ԱԺ օթյակում։ Լրագրողները իրենց ձեռքին են պահել «ոչ սահմանափակումներին», «Նիկոլ Փաշինյանն էլ է լրագրող եղել» գրություններ։
Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման աշխատանքների մեկնարկին սահմանափակվել է լրագրողների իրավունքները: Մասնավորապես նրանց չի թույլատրվում միջանցքներում հարցազրույցներ իրականացնել պատգամավորների հետ: Բացի այդ օրեր առաջ երբ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց եւ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց, լրագրողներին դուրս հրավիրեցին ԱԺ օթյակից:



