ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներն իրականում որևէ կապ չունեն անվտանգության հետ և նպատակ ունեն ուղղակի սահմանափակել լրագրողների աշխատանքը, խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը: «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը:
«Այս եզրահանգմանն ուղղակի կարելի է գալ ուսումնասիրելով ԱԺ օթյակներում տեղի ունեցած վերջին մի քանի միջադեպերը: Այն, որ անգամ գործող նոր սահմանափակումներով օթյակները նախատեսված են լրագրողների աշխատանքների համար, երբ ի սկզբանե ԱԺ շենքում օթյակները նախատեսված են եղել, ստեղծվել են լրագրողների անխոչընդոտ աշխատանքը երաշխավորելու համար: Հիմա եղած դեպքերը ցույց են տալիս, որ որևէ իրավական հիմք չկա նրանց աշխատանքն այնտեղ սահմանափակելու»:



