Քաղաքագետ Արթուր Խաչիկյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքի պատճառը նրա սեղանին ամեն օր դրվող սոցհարցումների արդյունքներն են․
«Դատելով այս մարդու հիստերիկ պահվածքից՝ նրա սեղանին ամեն օր դրվում է սոցհարցումների արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ իր վարկանիշը կտրուկ ընկնում է, և նա պարտվելու է, և նա այսպես հիստերիկ ձևով է իրեն պահում, հարձակվում է մարդկանց վրա, փորձում է սեղմել այդ նոր նավթալինի հոտ ունեցող կոճակները՝ Ռոբը, Սերժը, նախկինները, նա ուրիշ բան չգիտի, բայց անընդհատ նույն կոճակը սեղմում է արդեն 8 տարի»,- ասում է Խաչիկյանը։
Նա հիշեցրել է, որ իշխանությունները պարտվել են Երևանի ու Գյումրիի տեղական ընտրությունների ժամանակ, նաև Փարաքարում․
«Երևանում՝ 33 տոկոս հավաքեցին, այն էլ Երևանի 1/3-ն էր եկել քվեարկելու, այն էլ շատ փոքր տոկոս է, եթե տոկոսները բազմապատկեք՝ մոտ 6 թե 7 տոկոսն են քվեարկել Երևանում իր օգտին։ Երևանում պարտվել է, Գյումրիում պարտվել է, Փարաքարում էլ է պարտվել, հետո այդ մարդուն սպանել տվեց երևի, ասեմ, որ մի հավատացեք, նրանք Ձեզ փորձելու են համոզել, որ հաղթելու են, որ Դուք չգնաք, չքվեարկեք, այդպիսի բան չկա, իրենց գործերը շատ վատ են, դրա համար է այդպես հիստերիկ իրեն պահում, որովհետև գիտի, որ, եթե ազնիվ անցկացվեն այդ ընտրությունները, ինքը և իր այդ խմբի դավաճանները պատասխան են տալու, և դրա համար պետք է գնաք ընտրությունների, մի լսեք, դրանց ամեն բառը սուտ է։ Իրենց ռեյտինգները իջել են կտրուկ, ընդդիմությանը՝ բարձրացել»,- համոզված ասում է քաղաքագետը։
«Տեսնում եք, որ Բաքվից հանձնարարությունները նա կատարում է, արդեն հանձնել է մեր անկլավները, Մեղրին արդեն հանձնել է, ու սրանից հետո գալու են 300000 ադրբեջանցիները, ամեն ինչ շատ պարզ է, տանը մի մնացեք, քվեարկեք, որ փրկենք մեր փոքրիկ Հայաստանը»,- եզրափակել է Խաչիկյանը։



