Հոգեկան խնդիրներ, գարնանային սրացումներ. պատր...

Հոգեկան խնդիրներ, գարնանային սրացումներ ունեցող մարդկանց պատրաստ ենք ապահովել անվճար դեղորայքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նշենք, որ Նարեկ Կարապետյանը պատրաստվում է հայցեր ներկայացնել բոլոր այն պաշտոնյաների դեմ, որոնք կեղծ տեղեկություն են տարածել՝ իր՝ իբրև ՌԴ քաղաքացի լինելու մասին։

«Ես ռեալ կարող եմ գրազ գալ։ Գրազի միջոցներն ուղղվի Սևանի հոգեբուժարանին, եթե այն ցանկություն ունենա, եթե ոչ, ապա պատրաստ ենք հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց ապահովել անվճար դեղորայքով, որ նրանք, որոնք ապացուցված արդեն վտանգ են ներկայացնում հասարակության համար, չներկայացնեն»,- ասաց նա։

Անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի հայտարարություններին՝ Կարապետյանը նշեց․ «Տիկին Ավանեսյանին միշտ դրական եմ վերաբերվել, բայց վերջերս նա վերածվել է ՔՊ-ական քարոզիչների ամենատխուր կրկնօրինակի, բայց իր կերպարը համարել ենք որպես երկրում պրոֆեսիոնալ փոփոխություն անող կերպար»։