ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն Աբովյան քաղաքում է։ Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ եկել է որպես գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի ընկեր։ Պատգամավորն անդրադարձավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին՝ ասելով, թե վերջինս չարաշահում է իր լիազորությունները, և նրանից դժգոհություններ կան։



