Տեսանյութ. Խաղաղ պայմաններում զոհված զինծառայ...

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը կրկին կառավարության մոտ են: Այն մարդիկ, ովքեր իրենց ձեռքով կոծկել են այս բոլոր սպանությունները, ինչպե՞ս կարող են հիմա նույն ձեռքով այդ գործերը բացահայտել՝  ասում է զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

Լրագրողի հարցին, որ մեկ տարի առաջ հանդիպել էինք վարչապետի հետ, այժմ ի՞նչ փոփոխություն կա, Մուրադյանը պատասխանեց. 

«Վարչապետը մեզ ընդունեց, լսեց, իհարկե շատ հապճեպ, ասաց՝ կհանձնարարեմ, որ ձեր գործերը վերանայեն: Այդ ժամանակ մեր գործերը դատավարական փուլում էին, մի քանի օր անց գործերը կասեցումից հանվեցին և հայտարարեցին, որ Փաշինայնի հանձնարարականով մոնիթորինգային հանձնաժողով է ստեղծվել՝  Քննչական կոմիտեի և ՀԿ-ների հետ, որպեսզի այն քննի մեր գործերը: Անդրանիկ Քոչարյանը մեզ պատասխանեց, որ ձեր գործերով հանձանաժով է ստեղծվել, սակայն այդ հանձնաժողովը միայն խաբեություն է: Այս հանձանաժողովը քննում է միայն կարճված և կասեցված գործերը, ուրեմն՝ մեր գործերի հետ իրենք անելիք չունեն, քանի որ մեր գործերը կասեցումից հանված է և քննություն է գնում: Բայց մինչև այսօր Անդրանիկ Քոչարյանը մեզ պատասխանում է, որ ձեր գործերը հանձնաժողովն է քննում»,- ասաց նա:

Զրույցը մանրամասն՝ տեսանյութում: