Ինձ խորհրդարան բերեց պատերազմը, պատերազմի հետևանքները, մեր երիտասարդների կորուստը: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պաատգամավոր Դավիթ Սեդրակյանը:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախընտրությանը, պատգամավորը նշեց. «Դեռ պետք է քննարկեմ գործընկերներիս հետ, խմբակցության ղեկավարի հետ, բայց նախընտրում եմ Տարածքային կառավարման և բնապահպանության հանձնաժողովը»:
Ինչ վերաբերում է հարցին, որ նա կարծես այդքան էլ ակտիվ խորհրդականներից չէ, Դավիթ Սեդրակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պարտադիր չէ բոլորը ինչ-որ հարցերում, օրինակ ԱԺ դահլիճում ակտիվ լինեն հարցերով կամ ելույթներով: Եթե ես ակտիվ խորհրդարանական չլինեի այս հարցազրույցն էլ չէր լինի: Մենք ամեն ինչ քննարկում ենք խմբակցության ներսում: Մենք մեր ռազմավարությունն ունենք և գիտեք, թե ով որտեղ ինչ գործողությունների մեջ պետք է ակտիվ լինի»:



