Ընդդիմության համար գլխավոր խնդիր է՝ օգտագործել բոլոր գործիքները մի նոր ոչ հայանպաստ վիճակ չառաջացնելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Մենք բոլոր գործիքներն օգտագործելու ենք, որ կանխենք։ Այն, ինչ ներկայում անում է Հայաստանի իշխանությունը, պետք է լինի հրապարակային. իշխանությունը չի կարող իր թաքուն կեցվածը շարունակել, սա սկզբունքային հարց է»,-ասաց նա:



