Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է «մտել» նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։
«Ճիշտն ասած՝ չգիտեմ ԱԱԾ-ն է, թե չէ, ու չգիտեմ, թե ինչու է մտել», - այսօր՝ հունվարի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա։
«Բնականաբար, պետական կառավարման մարմինները հիմնականում կարող են մտնել կոռուպցիոն գործերով եւ մենք գերկարեւորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը: Բայց նաեւ պետք է նշեմ, որ հարգում ենք նաեւ մարդկանց անմեղության կանխավարկածը: նաեւ նշեմ, որ վերջին երեք տարվա մեջ էկոնոմիկայի նախարարության աշխտակիցների հետ կապված նման բաներ չի եղել»,-ասաց նա:



