Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումներ...

Մի կողմից ասում են՝ ընդդիմությունը չունի որևէ ազդեցություն ու դերակատարություն, մյուս կողմից ասում են՝ քանի որ մեզ հետ համաձայն չեն, որ իրար հետ Ալիևի սահմանադրություն ընդունենք, ստիպված էլի մեր քաղաքացիներին որպես զենք պետք է օգտագործենք, ստիպենք, հավաքենք բերենք ընդդիմության վրա, որ ճնշենք ու ստիպենք՝ հա ասեն: Այս մասին Facebook—ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստնիե Վարդանյանը։

«Իրականում Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից»,– հավելել է նա։