«Նիկոլ Փաշինյանը պատասխանատվությունից խուսափող գործիչ է, նա վայելքներն ու ծափահարությունները կվերցնի, բայց որոշում կայացնելու պատասխանատվությունը՝ ոչ: Սա է իր տարբերութունը երկրի նախորդ ղեկավարներից, այդ թվում նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանից»,- Politik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այն կարծիքներին, որ եթե Ամուլսարի հարցը լուծվի հանրաքվեի միջոցով, ինչպես առաջարկում էր ՀՅԴ-ը, պատասխանատվությունը կդրվի ժողովրդի վրա:
«Ինչքան էլ մենք համամիտ չլինենք Տեր-Պետրոսյանի քաղաքական գծի հետ, բայց նա պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ հեռացել է, նա իր կարծիքը պաշտոնապես հայտարարել է: Մինչև օրս մեր ժողուրուրդը չգիտի Փաշինյանի դիրքորոշումը Արցախի հարցում: Այսինքն՝ եթե ժողովուրդը ասի, որ Արցախը մեզ պետք չէ, Նիկոլը տալո՞ւ է: Նույնը Ամուլսարի հարցում է, ոչ ոք չգիտի, թե ո՞րն է Նիկոլի դիրքորոշումը: Մինչև վարչապետ դառնալը հայտարարում էր, որ սա կոռուպցիոն գործարք է, նույնիսկ այդ շարժումն օգտագործեց իր իշխանազավթման համար: Հիմա մեկ ասում է՝ կողմ եմ, մեկ փուռն է տալիս Քննչական կոմիտեին: Չեմ բացառում, որ գնա հանրաքվեի ճանապարհով, քանի որ դա իրեն ավելի հոգեհարազատ է: Հիմա նա փորձ կանի դա Քննչական կոմիտեի վրա գցել, մյուս կողմից էլ հանրաքվե անել, թեև ինքը շատ լավ հասկանում է՝ եթե «Լիդիան Արմենիան» դիմի միջազգային արբիտրաժ, Նիկոլը ոչ մի իրավական հիմք չունի այնտեղ հաղթելու, քանի որ մի քանի միջազգային փորձագիտական կառույցներ հստակ գնահատական են տվել: Նիկոլ Փաշինյանը հայտնվել է իր իսկ գործողությունների և հայտարարույթունների թակարդում»,- ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:
Հստակեցնելու համար վերջինից հետաքրքրվեցինք՝ եթե ռիսկերը կառավարելի լինել, կո՞ղմ կլինեն հանքի շահագործման: Շարմազանովը պատասխանեց՝ մենք մեր իշխանության ժամանակ մեր կարծիքն ասել ենք՝ այո՛ հանքերը պետք է շահագործել՝ բնության հնարվոր նվազգայուն վնասներով:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հայտարարությանը, որով նա «թեժ» աշուն էր կանխատեսում, և նշում, որ ընդդիմության շրջանակներում ձգողականության կենտրոններ են ձևավորվելու, Էդուարդ Շարմազանովին հարցինք՝ արդյո՞ք չի բացառում, որ այդ կենտրոններից մեկը լինելու է ՀՀԿ-ը և ի՞նչ դերակատարում է ունենալու այն:
«Հիմա հստակ կանխատեսումներ չեմ անի, բայց մի բան ակնհայտ է, որ ՀՀԿ-ն արտախորհրդարանական ամենակատիվ քաղաքական կուսակցություն է, և հարցումներով ամենաընդդիմադիր քաղաքական ուժն ենք համարվում: Բնականաբար այսօրվա ընդդիմությունը խորհրդարանից դուրս է: Խորհրդարանում արմատական ընդդիմություն չունենք, որովհետև թեՙ ԼՀԿ-ն, թեՙ ԲՀԿ-ն ողջունել են Նիկոլի հեղաշրջումը: Հանրապետականը միակ ուժն է եղել, որը առաջին օրվանից սկսած քննադատել է և Նիկոլի կյառավարությանը մաս չի կազմել: Երբ դեկտեմբերի 9-ին մենք գնացինք ընտրությունների, և շուրջ 60 հազար քաղաքացի ձայն տվեց ՀՀԿ-ին, սա շատ կարևոր ազդակ էր մեզ համար, որ պետք է պայքարենք մեր գաղափարախոսության համար: Այդ իմաստով, իհարկե կլինեն մի շարք կենտրոններ, որոնցից առանցքայիններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը կլինի ՀՀԿ-ն»,- ասաց նա:
Որպես ամփոփում մեջբերում ենք նաև Է. Շարզամանովի խոսքից մի հատված.
«Իմ պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ չէ, այլ իզմեր չունենալու: Այս առումով, մեր Ազգայնական ակումբի լոզունգը՝ «Արթանացի՚ր, հայ մարդ» շատ կարևոր է: Հայ հասարակությունը պետք է արթնանա, բայց դա չպետք է լինի թշնամանքով, մեզ նոր ցնցումներ պետք չեն: Մեր պետությունը ատելության երկրորդ չափաբաժնին դժվար թե դիմանա, ամեն ինչով հնադերձ՝ պետք է գիտակցենք՝ իրար չպետք է ատել, իրար ատելով ամեն օր թուլանում ենք, ջուր ենք լցնում թուրքերի ու ադրբեջանցիների ջրաղացին: Մենք մեր հաջողությունները գրանցել ենք այն ժամանակ, երբ Ադրբեջանում ներքին անկայունություն էր: Բայց այդ պատասխանատվությունը այսօր իմ և Հանրապետականի վրա չէ»:
Զրույցը մանրամասն՝ տեսանյութում.



