Տեսանյութ․ Հունագարիայի հետ հարաբերություններ...

2012-ին ՀՀ-ն խզել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ Հունգարիան Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Արտահանձնման հիմնական մոտիվը Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարների տրամադրումն էր: Այսօր Հունգարիան արդարացնում է Ադրբեջանի՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող մարդասպան քաղաքականությունը, իսկ իշխանությունը հարաբերություններ է կարգավորում նրա հետ»,-ասաց պատգամավորը: