Տեսանյութ․ Հովտաշատի համայնքապետը, կրկին, անօ...

Շաբաթներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարանում լարված իրավիճակ է ստեղծվել: Մի խումբ մարդիկ ներխուժել են ձկնաբուծարանի տարածք ու փորձել ձուկ գողանալ։«Առավոտից մեր անվտանգության տղաներն ահազանգում են, որ այստեղից ձուկ են դուրս բերում ավտոներով: Հարցրել են՝ ի՞նչ ա եղել, ասել են՝ պետք ա, մենք պետք ա տանենք: Եղել է վիճաբանություն, երբ փորձել ենք արգելել, չթողենք, որ տանեն: Հիմա ահազանգ ենք տվել ոստիկանություն, հետագա ընթացքը կորոշեն: Այս մարդիկ ասում էին՝ սա մեր տարածքն է, մեր ձկնաբուծարանն է, բայց 100 տոկոս բաժնետերը Սեդրակ Առուստամյանն է»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ձկնաբուծարանի սեփականատեր Սեդրակ Առուստամյանի ներկայացուցիչը:

Այսօր՝ Հովտաշատ համայնքի մի քանի բնակիչներ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի գլխավորությամբ,  վերսկսել են իրենց անօրինական գործողությունները։ Ձկնաբուծարանը հիմնադրած «Ռաբս» ՍՊԸ ընկերության ղեկավար Արայիկ Կեսոյանը խնդրի կապակցությամբ դիմել է ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներին, որպեսզի վերականգնվի օրինականությունը։

Մանրամասները տեսանյութում․