Տեսանյութ. Հակված եմ Հավատալ Փաշինյանին, որ գ...

Ես չգիտեմ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, բայց որ Ադրբեջանն այս պահին շարունակում է ունենալ կարծր դիրքորոշում, դա միանշանակ է։ Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով գերիներին վերադարձնելու խնդրին, ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես մոտ 40 րոպե առանձնազրույց եմ ունեցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ և իրենց նախապայմաններն իմ կարծիքով ՀՀ իշխանությունների համար պետք է լինեն բացարձակ անընդունելի։ Իրենք, բնականաբար, խոսում էին անկլավների մասին, բայց որպես առաջնային քայլ՝ նշում էին, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ տարածքների հետ»,- նշեց պատգամավորը։

Զոհրաբյանը նշեց, որ կա դեռ մի կարևոր գործիք ռազմագերիներին վերադարձնելու համար:

 «Կարևոր գործիքը միջազգային հանրության իրական պատժամիջոցներն են: Եվրոպայի խորհրդում հանդիպելով Եվրոպական միության տարբեր պաշտոնյաների հետ, նաև լիագումար նիստում, քաղաքական խմբերում՝ ես առաջարկել եմ դադարեցնել անատամ հայտարարությունները, հորդորները, կոչերը»,-ասաց նա ու նկատեց, որ, իհարկե, քաղաքակիրթ երկրի համար այդ կոչերը կարող էին լինել բավարար, սակայն Ադրբեջանը ռազմական հանցագործ երկիր է:

Մանրամասն՝ տեսանյութում։