Սիբիրյան խոցով վարակվածներնա անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանում են և բուժման կուրսն ամբողջությամբ կտրամադրվի նրանց: կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Բոլոր կասկածելի դեպքերի հետ կապված արվում են ուսումնասիրություններ, նմուշառումներ, և արված արդյունքների պատկերն այն է, որ ցավոք, երեք հոգու մոտ հաստատվել էր: Պետք նշեմ, որ դա սիբիրյան խոցի մաշկային ձևն է»:



