Տեսանյութ. Ես երթևեկել եմ Գորիս-Կապան ճանապար...

Վստահ եմ, որ մեր երկիրը դուրս կգա այս իրավիճակից և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիք ունենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Դավթյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ

«ԱԱԾ-ն այդ ճանապարհի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, ԳՇ-ն մեկնաբանություն չունի»,- նշեց նա:

Այնուհետև դիտարկամնը, որ այդ ճանապարհը անվտանգ չէ, Դավթյանը նշեց, որ երթևեկել է Գորիս-Կապան ճանապարհով, ամեն ինչ նորմալ էր։

Հարցին, թե ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ինչ նախադրյալներ է տեսնում երազած հայրենիք կառուցելու, երբ քաղաքացիները Սյունիք գնալու համար անվտանգության խնդիրներից ելնելով` ստիպված են մտորել։ Ի պատասխան Դավթյանը նշեց, որ մտորելու խնդիր չի տեսնում Սյունիք գնալու հետ կապված։

Թե ինչպես է պատկրացնում անվտանգությունը, Դավթյանը պատասխանեց․

«Անվտանգության վերաբերյալ կարող եմ դասախոսություն կարդալ․․․ Հարցին իմ մասով պատասխանեցի, ի՞նչ եք ուզում ինձնից»։

Մանրամասն՝ տեսանյութում։