Տեսանյութ. Ես չեմ Ճանաչում հայ, ով Արցախի հար...

Արցախի հարցը շատ լուրջ է, բոլորը պետք է զբաղվեն՝ իրենց հնարավորություններով, կապերով, որովետև շատ վատ բանի կարող է հանգեցնել, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ես չեմ ճանաչում որևէ հայի, որն Արցախի հարցով մտահոգ չլինի։ Պարզ է՝ իմ շրջապատում չկան այդպիսի մարդիկ։ Ամեն օր ես քննարկում եմ, շփվում եմ, ամեն օր կապի մեջ եմ Արցախի իմ գործընկերների հետ», - նշեց նա։

Ծառուկյանն ասաց, որ յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի՝ միջազգային կառույցների վրա ճնշումներ գործադրելու համար, որպեսզի միջնորդները կարողանան Լաչինի միջանցքը բացել։