Տեսանյութ․ Երրորդ նախագահը իր ողջ գործիքակազմ...

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ են աջակցել, համագործակցել, միանալ ցանկացած իրական ընդդիմադիր քաղաքական միավորի այն միջացառումներին, որոնք միտված են Հայաստանի արժանապատվությունը վերադարձնելուն։

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ևս դուրս են գալու փողոցային պայքարին մասնակցելու, Մամիջանյանը նշեց, որ երրորդ նախագահն իր ողջ գործիքակազմով փորձել ու փորձում է կանգնեցնել աղետը։

«Արցախի ազատագրման, երկու պատերազմների մասնակից նախագահ Սարգսյանը չի կարող լինել կոմֆորտ զոնայում, երբ ինչ որ կապիտուլյանտ մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումը «փոզմիշ» արեց։ Երրորդ նախագահը իր ողջ գործիքակազմով փորձելու է կանխել աղետը»։