Տեսանյութ․ Երկու տարի շարունակ քաղաքացուն զրկ...

Երևան քաղաքի Ավան Խուդյակով 208 հասցեում բնակվող Լևոն Ղազարյանը երկու տարի է՝ զրկված է իր ընտանիքին հացով ապահովող միակ միջոցից՝ ավտոմեքենայից։ 2017 թվականի ապրիլի 21-ին Ղազարյանի մեքենան վթարի է ենթարկվել։ Վթարի արդյունքում երեք մարդ է մահացել։ Վթարի մեղավորը այլ մեքենա է եղել, որի վարորդը կալանավորված  է, սակայն երկու տարի շարունակ Լևոն Ղազարյանի մեքենան պահվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում։ Լևոն Ղազարյանը միայն վկայի կարգավիճակ ունի։

Մանրամասնները՝ տեսանյութում․