Իջևանի բնակիչը, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում է Նիկոլ Փաշինյանին:
Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտացնում են:
Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը, իջևանցին, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ՝ իրականացնելու համար պապերից ժառանգած ավանդույթը:



