Նորանկախ Հայաստանի պատմության մեջ տասնյակ ընդդիմադիր ուժեր և գործիչներ են ասպարեզ եկել, որոնք իշխանություններին քննադատող խիստ ելույթներ են ունեցել, անգամ փողոցային պայքար են տարել իշխանությունների դեմ, բայց, երբ «համեղ պատառ է ընկել բերանները»՝ պետական պաշտոնի տեսքով՝ 180 աստիճանով փոխել են իրենց տեսակետները։
Վերջին շրջանում այս տեսակ գործիչների մոնումենտալ դեմքերից է Էդմոն Մարուքյանը։ Եթե նա մինչև դեսպանի պաշտոն ստանալը համարում էր, որ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ առանց նրա հեռանալու անհնար է դրական ձեռքբերումներ ունենալ, ապա պաշտոնի նշանակվելուց կարճ ժամանակ առաջ (ըստ էության կար արդեն պաշտոնի խոստումը) և նշանակվելուց հետո Փաշինյանի շուրջ համախմբվելու մոտեցման ծայրահեղական կողմնակիցներից է։
Մարուքյանը «ջիհադ» է սկսել իրական ընդդիմադիր ուժերի դեմ, որոնք սպառնում են Փաշինյանի իշխանության պահպանմանը։ Մարուքյանն իր ջանքերում այնքան հեռու է գնացել, որ արդեն իրերն իրենց անուններով կոչող գործիչներին համեմատում է թշնամիների հետ․ ««Կապիտուլյացիա» վտանգավոր ձևակերպումը, որպես հետպատերազմյան կամ ապագա իրավիճակի նկարագիր մեր քաղաքական գործիչների կողմից և մեր մամուլում ավելի շատ է շրջանառվում, քան թշնամու գործիչների և իրենց մամուլի կողմից: Մեր պետությունը կապիտուլացված կամ ապագայում անխուսափելի կապիտուլացվող նկարագրողներն թշնամուց ինչո՞վ են տարբերվում»,- գրել է Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը։
Հետաքրիր է, որ պատերազմից հետո Մարուքյանն ինքն էր համարում, որ ստորագրված փաստաթուղթը կապիտուլիացիա է․ «Պատերազմի 4–րդ օրվանից իմացել ա պարտվում ենք, երկրին հաղթանակի ա տրամադրել, կապիտուլյացիա ստորագրել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նա։
Եթե հավատանք այս խոսքերի անկեղծությանը, ապա ստացվում է, որ ըստ 2022 թվականի դեսպան Էդմոն Մարուքյանի 2020-21 թվականների Էդմոն Մարուքյանը «թշնամուց ոչնչով չի տարբերվել»։ Ինչ խոսք, հետաքրքիր բան է կյանքը։
Մանրամասն՝ տեսանյութում։