Տեսանյութ. Դանակը հասել է ոսկորին ու անհրաժեշ...

«Անկախությունից 30 տարի անց ավելի շատ խոսում ենք կորուստների մասին»,-նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Ունենք զգալի կորուստներ, բայց հույսը կորցրած չէ. վստահ եմ, որ հայ ժողովուրդը պարտավոր է մեկ անգամ էլ ապացուցել, որ կենսունակ է, տեր է նախնիների ձեռքբերումներին և հաղթանակը, որ Եռաբլուրի հերոսները նվիրեցին, ամբողջովին չենք կորցրել։ Պարտավոր ենք նորից հաղթանակ պարգևել»։

Պատգամավորը հնշեց, որ  հիմա էլ նորանոր պարտվողական գործընթացներ են պարտադրում։

«Մեր հարևանների ախորժակը միշտ մեծ է եղել, չեն բավարարվել եղածով։ Միշտ փորձելու են ավելին ստանալ։ Մի ճանապարհը, որ այսօր առաջարկում է իշխանությունը՝ նշանակում է Հայաստանի թրքացում»,-նշեց Արմեն Ռուստամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: