Տեսանյութ. Բնականաբար առաջին սպառնալիքը Հայաս...

«Բնականաբար առաջին սպառնալիքը Հայաստանի իշխանությունն է․  այն գործընթացը, որ Հայաստանի իշխանությունն այսօր  սկսել է՝, սկսած  պետական կառավարման համակարգի կազմալուծումից , նրա առանցքային ինստիտուտների ոչնչացումից՝  վերջացրած այն պետական քաղաքականությամբ, որն այսօր վարվում է,  բնականաբար  ասածիս ամենավառ օրինակն է» ,- այս մասին ասաց Տիգրան Աբրահամյանը՝   «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից հրավիրված  համատեղ հանրային քննարկման ժամանակ։ 

Նրա խոսքով,  այսօր գլխավոր գործընթացը,որ տեղի է ունենում «Խաղաղության պայմանագիրն է»․  միայն առաջին հայացքից է այդ պայամանագիրը միայն խաղաղության մասին, իրականության մեջ, նրա խոսքով,  այ ն կարող էր կոչվել կապիտուլյացիոն պայմանագիր , հայրենիքի կորստի, անկման կամ՝  մեկ այլ ձևակերմամբ , բայց ոչ երբեք՝  «Խաղաղության պայմանագիր»։

«Այն ամենը, ինչ քննարկվումէ  պայամանագրի շուրջ, ակնհայտ է,որ որևէ բան չկա Հայաստանի ու Արցախի խաղաղության  և շահերի մասին»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։