Տեսանյութ. «Բացահայտել՝ ովքեր են դավաճանները»...

Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պաշտոնապես դիմեց ՀՀ դատախազությանը։

«Պաշտոնական նիստում հրապարակային հայտարարություն է արվում, անմիջապես հարուցել քրեական գործ եւ բացահայտել՝ ովքեր են դավաճանները, ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»,- նշեց նա։

Նշենք, որ այսօրվա արտահերթ նիստում ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ վեճ էր տեղի ունեցել։ Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Անդրանիկ Քոչարյանը կեղծ տեղեկություններ է տարածում, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Գեղամ Մանուկյանը լքել էին դահլիճը։