ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս վերաբերմունքին եք արժանի` Քոչա...

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանՀովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին։ 

Այսինքն՝ դատավոր Արմեն Դանիելյանը կշարունակի ղեկավարել Քոչարյանի ու մյուսների գործով տուժողների ու դատախազության վերաքննիչ բողոքների քննությունը։

Այս ընթացքում դատարանի բակում իրավիճակը շարունակում էր լարված մնալ: Ոստիկանությունը բազմիցս երկու կողմերին` Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ ակցիաների մասնակիցներին, հանդարտեցնելու փորձեր և անուններ չհնչեցնելու կոչեր արեց: 

Ի պատասխան Քոչարյանին դեմ արտահայտվողներին` աջակիցները նրանց մեջքով շրջվեցին: Այս վերաբերմունքին եք դուք արժանի` ասացին նրանք: