Տեսանյութ․ Այս պահին ՀՀ-ն օբյեկտ է, որի շուրջ...

«Ընդհանուր առմամբ այս «խաղաղության» պայմանագրում լավ բան Հայասանի պարագայում դժվար է ակնկալել, որովհետև վերջին 3 տարվա ընթացքում բոլոր դիվանագիտական գործընթացներում, որոնք տեղի են ունենում տարբեր հարթակներում, բոլոր գեոքաղաքական ուժային կենտրոնները, բնականաբար, ելնում են իրենց շահերից։ Այս պահին ՀՀ-ն շատ քիչ է բանակցություններում նման սուբյեկտի, ավելի շատ նման է օբյեկտի, որի շուրջ ընթանում են բանակցություններ  և բոլոր վիճարկելի հանգամանքներում միշտ տուժող է լինում ՀՀ-ն»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝  շատ բան հիմա կախված է արցախցիների դիրքորոշումից, եթե դիմադրում են իրավիճակին, այդ դիմադրությունը գլխացավանք է դառնում աշխարհի ուժային կենտրոնների համար։

Մանրամասն՝ տեսայութում։