Տեսանյութ․ Ասեցի որ չի կարելի որ այս մարդը Հա...
Երեկ ես գրեցի, որ Մարտ ամսին Երևանում Մարզահամերգային համալիրում ելույթի է գալիս Ալիշեր Վալեևէ, ով ավելի հայտնի է Մորգենշտերն անունով: Ասեցի որ չի կարելի որ այս մարդը Հայաստանում ելույթ ունենա, որովհետև ինքը բացահայտորեն չարի խորհրդանիշն է: Նա Ռուսաստանի ամենահայտնի ռեպերներից մեկն է և իր հետևից տանում է հարյուրավոր միլիոնավր մարդկանց: Նա իր ճակատին կրում է 666 թիվը, և պրոպագանդում սատանիզմ: Նա ծաղրում է եկեղեցուն ու մեր հավատքը՝ Քրիստոսին հետևելը: Որպեսզի գրավի երեխաներին ու ավելի տարածի իր անունը, նա նաև փող է փոխանցում երեխաների ֆոնդերին, բայց դա էլ դիտմամբ անուն է 666 թվով: Անցյալ տարի, 2021ին ռեփեր Ալիշեր Մորգենշթերնը նվիրատվություն է ուղարկել Բաշկիրիայի «Մեր երեխաները» որբերին օգնելու հիմնադրամին։ Այս մասին հաղորդվում է «ВКонтакте»-ում հիմնադրամի էջում։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ նա ուղարկել է 666666 ռուբլի ռուսական ռուբլի: Նրա ճակատին դաջված է 666 իսկ կրշքավանդակին՝ սատանան: Մի քանի ամիս առաջ, Նոյեմբերի 19ին, Ռուսաստանի Հետաքննությունների Կոմիտեն ստուգումներ սկսեց Մորգենշտերնի նկատմամբ, թմրանյութերի քարոզչության վարկածով, որ նրա երգերում ու կլիպներում քարոզվում է թմրանյութերի օգտագործում: Դրանից մի քանի օր անց, հետաքնության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստռիկինը հայտարարեց, որ րեպեր Մորգենշտերնը «ըստ էության սոցիալական ցանցերում զբաղվում է թմրանյութերի վաճառքով»: Սրանից հետո, Մորգենշտերնը լքեց Ռուսաստանը և տեղափոխվեց Դուբայ, իսկ նրա բոլոր նախորոք ծրագրավորված համերգները չեղարկվեցին: Անցյալ ամիս Դեկտեմբերին, Ռուսաստանի Հասարակական Պալատի անդամ Եկատերինա Մազուլինան հայտարարեց, որ այս ռեպերը արտասահմանից ֆինանսավորում է ստանում, դրա փոխարեն իր երգերում հատուկ թեմաներ օգտագործելու համար: Ես բոլոր հղումները կտեղադրեմ առաջին կոմենտում: Այս տղայի դեմ Ռուսաստանում ոտքի է ելել ոչ միայն պետությունը, այլ նաև եկեղցին և առաջադեմ մտավորականությունը: Օրինակ, Նիկիտա Միխալկովն ասում է, որ «Մորգենշտերնը դա հատուկ մտածված պրոյեկտ է: Նա ինքը մի գուցե չի հասկանում դա, բայց նա դրա մասն է կազմում: Որովեհտև, ինչ որ նա անում է, ինչ որ նա ասում է, դառնում է տրենդ»: Միխալկովն ասում է, նա ուղարկված է աշխարհ, հասարակությանը դեբիլիզացնելու համար: Ու հիմա այս մարդուն բերում են Հայաստան, Մարտ ամսին Մարզահամերգային համալիրում ելույթ ունենալու: Տոմսերն էլ հիմնականում սպառված են:
-
Սիրելի հայ, Քրիստոնյա ժողովուրդ: Հերիք չեղա՞վ մեզ այն դատաստաններն ու տառապանքները, որ եկան մեր ազգի վրա: Էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք դաս սովորենք: Էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք սովորենք, որ այսպես ոչնչապաշտությամբ ապրել չի կարելի: Էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք հրաժարվենք չարությունից: Գիտե՞ք, այս աշխարհում ամեն ինչի համար երկու տեսակի բացատրություն կա: Մեկը ֆիզիկական ու տրամաբանական բացատրությունն է, իսկ մյուսը հոգևոր: Օրինակ, որ կարկուտ է գալիս, գիտնականներն ու մամուլը հաղորդում են, որ Սև Ծովից ամպեր են գալիս, հյուսիսից սառը քամիները ու ջրի շիթերը սառում են օդի մեջ՝ առաջացնելով կարկուտ: Բայց մեկը չի ասում, բա Աստված ինչու՞ է այսպիսի բան թույլ տալիս, որ մեր բերքը փչանա: Ու այսպիսի իրավիճակներում ոչ մեկը չի հիշում, որ Աստծո Խոսքն ասում է, երբ դու չարություն անես կարկտով կզարկեմ քեզ: Այ տեսեք ինչ է ասում Աստծո Խոսքը, իր հավատարիմ ազգին օրհնություններ խոստանալուց հետո: «Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք այս բոլոր պատվիրանները, 15 անարգեք իմ կանոնները, ձեր հոգին զզվի իմ հրամաններից, որ չգործադրեք իմ պատվիրաններն ու դրժեք իմ ուխտը, 16 ես էլ այս կանեմ ձեզ. ձեզ վրա կուղարկեմ տագնապ, հյուծախտ և տենդ, որոնք աչք են փչացնում և հոգի մաշեցնում. զուր տեղը կսերմանեք ձեր սերմերը, որովհետև ձեր թշնամիները կուտեն դրանք։ 17 Իմ երեսը կդարձնեմ ձեր դեմ, և կսպանվեք ձեր թշնամիների առաջ. ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա, և կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։ 18 Եթե այսքանից հետո էլ ինձ չլսեք, այն ժամանակ ձեր մեղքերի համար յոթնապատիկ կպատժեմ ձեզ։ 19 Ես կկոտրեմ ձեր զորության հպարտությունը, ձեր երկինքը կդարձնեմ երկաթի նման, իսկ ձեր երկիրը՝ պղնձի։ 20 Ձեր ուժը զուր տեղը կսպառվի, ձեր հողն իր արդյունքը չի տա, ոչ էլ երկրի ծառերը՝ իրենց պտուղը»: Սա հատված էր Ղևտացիներ գրքի 26րդ գլխից: Խնդրում եմ, լավ կարդացեք, Ղևտացիների գրքի 26րդ գլուխը: Ուշադիր կարդացեք Երկրորդ Օրինաց գրքի 28րդ գլուխը: Խնդրում եմ, լավ կարդացեք ու ասեք ինքներդ ձեզ, այս բաները չեն կատարվու՞մ հիմա: Մեր կյանքում, հենց այս օրերին, այս բաները չեն կատարվու՞մ: Բա ինչքա՞ն հպարտ ու մեծամիտ պիտի լինի մարդ, որ չհասկանա ու ավելի դեմ գնա Աստծուն ու մտերմանա մեղքի հետ, մտերմանա դևի հետ: Ախր նա քեզ կմաղի ու կխժռի:
-
Ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեզ, հրաժարվեք չարությունից: Լավ սովորեք Աստծո օրենք ու ձեր միտքը, ձեր սիրտը դարձրեք դեպի Քրիստոսը: Նա է մեր միակ պահապանն ու զորությունը: Խնդրում եմ աղոթեք, որ այս չարությունը խափանվի ու մեր երկիրը մի ավելի մեծ մեղքով չպղծվի: Որ մեր վրա մի ավելի մեծ դասատան չգա: Մի գուցե, դուք, որ հիմա լսում էք այս խոսքը, դիրք ու հնարավորություն ունեք կանգնեցնելու այս չարությունը: Բացատրելու մարդկանց, որ հրաժարվեն այս չարությանը որևէ մաս կազմելուց, հրաժարվեն այս չարության ելույթը Հայաստան բերելուց: Որպեսզի մենք կանխենք մի ավելի սոսկալի դատաստան: Ոչ մի բան անհետևանք չի մնում: Մեզանից ամեն մեկը միշտ հնձելու է այն, ինչ որ ցանել է, ուր էլ գնաք, ուր էլ լինեք, Աստծուց չէք փախնի, այլ կհնձեք այն ինչ ցանել էք: Ես չգիտեմ թէ քանի հոգի իր սիրտը կդարձնի Քրիստոսին, ու թէ մեր մեջ կլինեն բավարար քանակի արդարներ, որոնց աղաչանքով կկանխվի այս փորձությունը մեր երկրի վրա: Բայց ես հայտարարում եմ, որ ես հրաժարվում եմ այս չարությունից: Ես ընտրում եմ Քրիստոսին՝ Աստծո Որդուն: Ու խնդրում, որ ինքը Տերը, մեզ փրկի չարից: Խնդրում եմ ապաշխարեք: Մենք շատ դժվար ու չար ժամանակներ ենք ապրում: Սատանան այս աշխարհում գործում է բացահայտ: Դուք նրա դեմ չէք կարող պայքարել: Նրան հաղթողը միայն Տեր Հիսուս Քրիստոսն է և Քրիստոսով բոլոր նրանք, ովքեր մնում են Իր մեջ: Քրիստոս Աստծուն փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:
Արմեն Հարեյան