Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի 23-25-ը պետական այցով կմեկնի Միացյալ Նահանգներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։ Այս մասին սեպտեմբերի 21-ին պաշտոնապես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 24-ին Վաշինգտոնում։
Reuters-ի տվյալներով՝ բանակցությունների առանցքային թեմաներից կլինի երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների շուրջ ժամանակավոր համաձայնության պահպանումը։
Քննարկումների օրակարգում են նաև մաքսատուրքերը, տեխնոլոգիական սահմանափակումները և աշխարհաքաղաքական հարցերը։



