Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը, որը նա բնութագրել է որպես «անպարտելի ուժ»։
Կիմ Չեն Ընը նշել է, որ փորձարկումները ցուցադրել են պաշտպանական գերժամանակակից տեխնոլոգիաներ։
Երկրի ղեկավարը նաև ընդգծել է գաղափարական աշխատանքի բովանդակությունը, ձևերը, մեթոդներն ու միջոցները ժամանակի, հեղափոխության և ժողովրդի պահանջներին համապատասխան զարգացնելու անհրաժեշտությունը։



