Անձամբ ինձ դժվար է հավատալ, որ այն, ինչ կատարվեց պատերազմի ընթացքում, պատահականություն է, սխալների շարք, կամ հիմարության արդյունք: Այս մասին հոկտեմբերի 29-ին «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանը: «Չի կարելի անընդհատ անել սխալներ, չի կարելի դա բացատրել ապուշությամբ, որովհետև ապուշությամբ չէին կարողանա իշխանությունը պահել: Մենք տեսանք, թե ինչ վիրտուոզ կերպով կարողացան իշխանությունը պահել, իսկ մնացած դեպքերում տապալեցին, եկել է ժամանակը, որ քրեական գործեր հարուցվեն, կոնկրետ անձինք ներգրավվեն և կոնկրետ հարցեր առաջ քաշվեն»:



