Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է։ Այս մասին հունիսի 16-ին կայացած Ազգային ժողովի նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը»,- նշել է կառավարության ղեկավարը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն արդեն իսկ նոր թափ է հաղորդել տնտեսական զարգացմանը։ «Մարդիկ պետք է տեսնեն տնտեսական աճն իրենց առօրյա կյանքում։ Այդ իսկ պատճառով ես որոշում եմ կայացրել Հայաստանում բարձրացնել կենսաթոշակները»,- ասել է վարչապետը։



