Պատերազմից հետո իշխանությունները և իրենց սպասարկող լրատվամիջոցները թիրախավորում էին այն ընդդիմադիրներին, ովքեր որևէ քեֆ-ուրախության մասնակից էին դառնում։ Նրանք պնդում էին, թե երկրում սուգ է, իսկ ընդդիմության այս կամ այն ներկայացուցիչը որևէ տոնական միջոցառման է մասնակցել կամ կազմակերպել։ Բայց պազրվում է իրենք ոչ միայն պատերազմից հետո քեֆ-ուրախություններից հետ չեն մնում, այլև հենց պատերազմի օրերին վայելել են իրենց կյանքը։
Օրերս տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց մի տեսանյութ, որում իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը (Շիշ Բռնող), քրեական հեղինակություն Չաղ Ռուստամը, երիտասարդ մի գործարար ու անծանոթ աղջիկներ ժամանակ են անցկացնում Սևանում։ Ահա սա էր գործող իշխանությունների վերաբերմունքը՝ Արցախում հազարավոր երիտասարդներ զոհվում են, իսկ իրենք կյանքն են վայելում։
Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք, որ իշխանական պատգամավորը մտերիմ հարաբերություններ ունի քրեական աշխարհի ներկայացուցչի հետ։ Ի դեպ այդ աշխարհի դեմ այս իշխանությունները իբրև պայքարում են։
Մանրամասները՝ տեսանյութում․



